Հեռուստաեթերը մաքրելու մասին խոսելն արդեն ոչ միայն մոդայիկ չէ, այլև անիմաստ է: Անճաշակ հեռուստանախագծերն ու նրանց ոչնչով չզիջող սերիալները քննադատությունների կիզակետում են, բայց, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում:
Նա ժամանակակից հայ գեղանկարչության ինքնատիպ վարպետներից է: ՈՒշագրավ` նաև իր մարդկային կերպարով: ԳԱՍՏԵԼԼՈ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հեռու է հանրահռչակումից: Նա իր վրձնի ու կտավի առջև է փնտրում շատ հարցերի պատասխաններ: Հաճախ գտնում է, երբեմն` շարունակում փնտրտուքը։
Հնագետները Ֆլորենցիայում գտել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» աշխարհահռչակ կտավի բնորդուհու` Լիզա Գերարդինիի (1479-1542) շիրիմը սուրբ ՈՒրսուլա վանքի տարածքում, ուր նա ապրել է կյանքի վերջին տարիները:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում անցկացվող Հայաստան և Թուրքիա կինոպլատֆորմի հաղթող նախագիծ է ճանաչվել թուրք ռեժիսոր Օզլեմ Սարիյըլդըզի «Մանուկի ճանապարհորդությունը» կինոնախագիծը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հուլիսի 20-ին տեղի է ունեցել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի քննարկման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հուլիսի 14-ին Ջավախքի հինավուրց և նշանավոր Կարծախ գյուղում տեղի ունեցավ մեծ հանդիսություն` նվիրված համբավավոր աշուղ և ժողովրդական երգիչ Ջիվանուն (Սերոբ Ստեփանի Լևոնյան, 1846-1909) և 1830-ական թվականներին կառուցված Սբ. Հովհաննես-Կարապետ եկեղեցու վերաօծմանը: Ջիվանին գյուղի բնակիչների ազգային հպարտությունն է և մշտապես եղել է մեր հիշողության նվիրական շերտերում:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) երևանյան աշխատաժողովին Հայաստանից և Թուրքիայից մասնակցել են ինը կինոգործիչներ (4-ը` Թուրքիայից, 5-ը` Հայաստանից):
Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։